Սնունդը և առողջությունը
Ի՞նչ յուղով տապակել մթերքները
Ժամանակակից կյանքի պայմաններում շատ մարդիկ ուղղակի ժամանակ չունեն մանրուքների մասին մտածելու: Օրինակ, յուղը, որով հարկավոր է տապակել մթերքները, շատերի համար մանրուք է, ինչի փոխարեն շատ ավելի կարևոր բաների մասին կարելի է մտածել: Շատերի կարծիքով` յուղը պարզապես առանց հոտի, համի խոլեսթերինի և, որ պակաս կարևոր չէ, ավելի էժան պետք է լինի: Սակայն յուղի ընտրությունն, այնուամենայնիվ, չափազանց կարևոր է ո՛չ միայն խոհարարական տեսանկյունից, այլ նաև` բժշկական: Մթերքները տապակելու համար յուղի ընտրությունը չի սահմանափակվում միայն ձիթապտղի կամ արևածաղկի ձեթով:
Խոհարարական տեսանկյունից, մեզ հետաքրքրող տարբեր յուղերից կարևոր են մի քանի հատկանիշներ:
- Համն ու հոտը, որը փոխանցում է յուղը` սննդամթերքին: «Որքան քիչ, այնքան լավ» սկզբունքը միշտ չէ, որ գործում է:
- Յուղի ունակությունը` մթերքների կարմրագույն երանգ ստանալու համար, ոչ բոլոր յուղերի դեպքում է միանման:
- Հագեցած յուրերի բովանդակությունը: Հենց հագեցած յուղերը, որոնք օրգանիզմում ամբողջությամբ չեն քայքայվում, հանգեցնում են ճարպային նստվածքի և զարկերակների նեղացման: Հագեցած յուղերն, իհարկե, մահացու չեն, սակայն դրանց կիրառումը վերահսկելը ցանկալի է:
- Խառնուրդների պարունակությունը: Յուղերի պարունակությունը բուսական ձեթի մեջ 100% է կազմում կամ` գրեթե այդքան, իսկ խառնուրդների ծավալը նվազագույն քանակի են հասնում:
- Ծխեցման կետը կարևորագույն ասպեկտներից է, քանի որ, երբ յուղը սկսում է գոլորշի արձակել և ծխալ, անդառնալի քիմիական գործընթացներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են կանցերոգենների առաջացման:
Դիտարկենք յուղերի տարբեր տեսակներ և պարզենք, թե ինչպես են դրսևորվում տապակելու ընթացքում և ինչ ազդեցություն են գործում մեր օրգանիզմի վրա:
Կարագ
Կարագը 80%-ով բաղկացած է ճարպից, իսկ մնացած մասը կազմում են տարբեր խառնուրդները, ինչպես օրինակ` կաթնային սպիտակուցը և ջուրը: Այն հարուստ է А խմբի վիտամիններով, ինչպես նաև հագեցած է ճարպերով, որոնք կազմում են դրա ընդհանուր ծավալի գրեթե 50%-ը:
Կարագը տաքացնելու ընթացքում դրանում առկա խառնուրդները բավականին արագ սկսում են վառվել: Կարագով սննդամթերքը տապակելը հարվարավետ է, եթե հարկավոր է այն թեթևակիորեն տապակել և սննդամթերքին ուղղակի կարմրավուն երանգ հաղորդել: Բացի այդ, կարագով տապակվող սննդամթերքը հաճելի համ է ստանում:
Ո՞ր դեպքում է կարելի մթերքները կարագով տապակել.
- երբ հարկավոր է ուղղակի սննդամթերքը թեթևակի տապակել, որպեսզի այն կարմրավուն երանգ ստանա,
- երբ հարկավոր է մարմանդ եփել,
- երբ հարկավոր է սննդամթերքին հաճելի ընկույզի համ փոխանցել,
- երբ տապակելու ջերմաստիճանը պետք է բարձր չլինի:
Հալած կարագ
Հալած կարագը նույն կարագն է, սակայն այն մաքրված է խառնուրդներից: Նման կարագը կարող է բավականին երկար և ակտիվ օգտագործվել Հնդկաստանի և հարավ-արևելյան Ասիայի երկրների խոհանոցներում, ինչպես նաև` ավանդական բժշկության մեջ:
Ինչպես և սովորական կարագը, հալած կարագը հագեցած է ճարպերով: Կարելի է այն ոչ մեծ ծավալով պահել սառնարանում և երբեմն կիրառել մթերքները տապակելու համար:
Զտած բուսական յուղ
Զտած բուսական յուղն ամենամատչելի յուղն է, որն առկա է ցանկացած խանութում: Դրանում հագեցած ճարպերը բացակայում են, գրեթե զուրկ է համից և հոտից և կարծես թե իդեալական է տապակելու համար: Այն զտելու ընթացքում քիմիական մեթոդ է կիրառվում, որպեսզի դրանից առավելագույն յուղերը մաքրվեն: Թեև այս տեսակով կարելի է սննդամթերքը տապակել, սակայն խորհուրդ չի տրվում դրանով շատ տարվել և չափազանց հաճախ կիրառել:
Ո՞ր դեպքում է կարելի է մթերքները բուսական յուղով տապակել.
- երբ հարկավոր է խուսափել ավելորդ համերից,
- երբ տապակում եք բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Ձիթապտղի յուղ
Այդ տեսակի մեջ կարելի է ներառել բոլոր ձիթապտղի յուղերը և անգամ առաջին անգամից քամվող «Էքտրա վիրջին» ձիթապտղի յուղը: Այդ շարքին դասվում է այն ձիթապտղի յուղը, որը մաքրվում է մեխանիկական ճանապարհով խառնուրդները հեռացնելու նպատակով, ինչը թույլ է տալիս օգտագործել տապակելու համար: Սակայն այս տեսակը շատ տարածված չէ, քանի որ համեմատաբար թանկ է, քան զտված եգիպտացորենի կամ արևծաղկի ձեթերը, թեև համային առումով ավելի գերադասելի է և, բացի այդ, ավելի պակաս վնասակար է առողջության համար:
Ո՞ր դեպքում է կարելի մթերքները ձիթապտղի յուղով տապակել.
- երբ հարկավոր է մթերքները թեթևակիորեն տապակել և խուսափել ավելորդ համերից,
- երբ հարկավոր է սննդամթերքին ձիթապտղի յուղի հաճելի հոտ փոխանցել,
- երբ տապակելու ջերմաստիճանը կարող է բարձր լինել:
"Էքստրա վիրջին" ձիթապտղի յուղ
Սովորաբար, համարվում է, որ չի կարելի սննդամթերքը տապակել «Էքստրա վիրջին» ձիթապտղի յուղով, քանի որ այն ծխեցման ցածր կետ ունի, բավական է դրա ուժեղ համն ու հոտը և որ պակաս կարևոր չէ` բարձր գինը: Այնուամենայնիվ, երբեմն հարկավոր է օգտագործել «Էքստրա վիրջին» ձիթապտղի յուղը, եթե պետք է ոչ թե տապակել, այլ բանջարեղենը շոգեխաշել:
Ո՞ր դեպքերում կարելի է մթերքները «Էքստրա վիրջին» ձիթապտղի յուղով տապակել.
- երբ հարկավոր է բանջարեղենն ուղղակի շոգեխաշել,
- երբ հարկավոր է սննդամթերքին ուղղակի ձիթապտղի յուղի հաճելի հոտ փոխանցել,
- երբ տապակելու ջերմաստիճանը պետք է բարձր չինի
Ճարպայուղ
Ճարպայուղերը կենդանական ծագում ունեցող ցանկացած ճարպերն են: Չափազանցված չի լինի ասել, որ քաղաքներում վաղուց մոռացել են այս յուղով տապակելու մասին: Հագեցած յուղերի բարձր պարունակությունը, խոլեսթերինը, տարբեր խառնուրդները և ծխեցման ցածր կետը, սպեցիֆիկ հոտը ի հայտ են գալիս նաև հենց պատրաստի կերակրի մեջ:
Ո՞ր դեպքում է կարելի մթերքները ճարպայուղով տապակել.
- երբ հարկավոր է սննդամթերքին հենց ճարպայուղի համ փոխանցել,
- երբ տապակելու ջերմաստիճանը պետք է բարձր չլինի:
Բուսական յուղի և կարագի խառնուրդ
Այս տարբերակը կարելի է որպես գաղտնի զենք օգտագործել: Դրա համար հարկավոր է մի փոքր ձիթապտղի յուղը տաքացնել թավայի մեջ և նույնքան կարագ ավելացնել ու թողնել մինչև այն հալվի, իսկ այնուհետև դրանք խառնել: Այս տարբերակը մի քանի դրական կողմ ունի: Առաջին հերթին, պահպանվում է կարագի համն ու հոտը, ընդ որում, կրկնակիորեն կրճատելով հագեցած ճարպերը: Այս դեպքում հավանականությունը քիչ է, որ այն կարող է վառվել: Այս խառնուրդի մեջ կարող եք սկզբից շոգեխաշել բանջարեղենը, իսկ այնուհետև կրակն ուժեղացնել կամ տապակել այնպիսի մթերքներն, ինչպիսին ձուկն է:
Ո՞ր դեպքում է կարելի մթերքները բուսական յուղի և կարագի խառնուրդի մեջ տապակել.
- մթերքները թեթևակիորեն տապակելու և կարմրավուն երանգ հաղորդելու դեպքում,
- երբ հարկավոր է բանջարեղենը հանդարտ շոգեխաշել,
- երբ հարկավոր է հաճելի ընկույզի համ փոխանցել,
- երբ տապակելու ժամանակահատվածը կարող է երկարել,
- երբ տապակելու ջերմաստիճանը կարող է փոխվել:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն